համի կատարելություն

պատրաստվում է սիրով

ավելին քան տորթ

Մեր Մասին

Մեր ընկերությունը ունի արդեն 8 տարվա փորձ և պատմություն, որը սկիզբ է առել Մոսկվայում, ի շնորհիվ երեք քույրերի՝ Վերա, Ռենա և Իրինա Հովհաննիսյանների: Երևանյան մասնաճյուղը գործում է 2014 թվականից: Մեզ մոտ յուրաքանչյուր պատվիրատուին և աշխատանքին ցուցաբերվում է անհատական վերաբերմունք: Մենք օգտագործում ենք անկրկնելի բաղադրատոմսեր, որոնք պահվում են հույժ գաղտնի: Մենք երաշխավոր ենք մեր արտադրանքին, որոնք պատրաստվում են բացառապես բնական, թարմ և բարձրորակ հումքից, որի մասին կվկայեն բոլոր նրանք, ովքեր նույնիսկ մեկ անգամ համտեսել են մեր տորթերը: Պատվերներն ընդունվում են աշխարհի ցանկացած կետից և առաքվում են ամբողջ հանրապետության տարածքով: Մեր անկրկնելի տորթերը կզարդարեն ցանկացած միջոցառում , լինի դա հարսանիք, կնունք թե կորպորատիվ երեկույթ: Մեր գլխավոր նպատակն է պարգևել մեր հաճախորդներին դրական հույզեր՝ թե տորթի շքեղ տեսքով, թե համային հետաքրքիր ու համեղ լուծումներով: Մեզ սիրում են և վստահում: